«Ա1+»-ը գրում է,որ իրենց տեղեկություններով, երեկ ԱԳՆ է հրավիրվել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Հրավերի առիթը՝ Ռուսական առաջին ալիքով կիրակնօրյա հաղորդումներից մեկի ժամանակ հնչած հայտարարությունն է։
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը չի հերքել, որ երեկ Ռուսաստանի դեսպանը եղել է նախարարությունում։
«Արտաքին գործերի նախարարություն տարբեր երկրների դեսպաններ ամեն օր մտնում են՝ շատ տարբեր աշխատանքային հարցեր քննարկելու։ Չեմ հերքում, որ երեկ մի քանի դեսպաններ են եղել ԱԳՆ-ում և չեմ հերքում, որ այսօր էլ մի քանի դեսպաններ են լինելու»,-ասել է Տիգրան Բալայանը։
Հարցին, թե , թե արդյոք ՌԴ դեսպանի հետ աղմուկ հանած հաղորդումը չի՞ քննարկվել, Տիգրան Բալայանը խորհուրդ է տվել դիմել «մեր աղբյուրներին»: