Aravot.am-ը գրում է, որ այսօր ՌԴ դեսպանատան մոտ դարձյալ բողոքի ակցիա էր կազմակերպվել` ի պաշտպանություն ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանի: Այս անգամ բողոքի ակցիայի կազմակերպիչը «Հայազն» կուսակցությունն էր: Ակցիայի շրջանակներում «Հայազնի» անդամները կանացի ծաղկավոր խալաթ էին իրենց հետ բերել` նվեր տալու ՌԴ դեսպանին: Սակայն դեսպանատան աշխատակիցները թույլ չեն տվել խալաթը հանձնել դեսպանին: Ոստիկանները փոխանցել են, որ դեսպանատունը դիմացի մայթին ունի հայտարարությունների տեղ եւ խալաթը կարող են կախել այդ վահանակից: Կազմակերպիչներն այդպես էլ արեցլ են: Խալաթը կախել են ուղիղ դեսպանատան առջեւ, կողքին էլ փակցրեցին Վլադիմիր Պուտինի նկարը` ծաղկավոր խալաթը հագին:
Հեղինակ` Հռիփսիմե Ջեբեջյան
Լուսանկարը` Aravot.am-ի
Առավել մանրամասն` այստեղ: