|
«Ռուսաստանի ասածը եթե նայում եք՝ ասում են, որ հայերը մեր բարեկամներն են, հարյուր տարվա մեր ընկերներն են, մեր հարազատները, մենք չենք ուզում, բայց ղեկավարությունը ուրիշ ճանապարհ է ընտրել, ժողովրդի հետ հարց չկա»,- Մասիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Էս հարցը մի օրվա հարց ա, որ զարգացնենք, ծաղկեցնենք, ջերմ շփվենք, վստահություն լինի, առուվաճառք, ներդրումներ»,- նշել է Ծառուկյանը։ *** |
|
«25 տարի առաջ գործարանն առել եմ, նորդումն արել եմ, տեղը տեղին հարկերը տալիս եմ, ամսական 500 մլն հարկ եմ տալիս, 1400 աշխատող եմ պահում, որևիցե դիտողություն, բացթողում չկա, ի՞նչ հիմունքների վրա է պետականացվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով «Արարատցեմենտի» վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին։ «Ինչի՞ համար, իմ ճիշտ խոսելու, տեղը տեղին ասելու համա՞ր են ուզում խլեն։ Օրենքի առաջ բոլորը հավասար են․ կա՞ տենց օրենք՝ իրանց ցավն էլ տանեմ։ Եթե խլելով է, էս երկիրը կարա՞ զարգանա, որևէ մարդ այս երկրում փող կդնի՞»,- շարունակել է Ծառուկյանը։ *** |
|
«2 ամիս առաջ 10 000 դրամ ավելացնելով՝ նվազագույն կենսաթոշակը դարձավ 46 000 դրամ։ Բա թոշակառուն ֆոկուսնի՞կ ա, թոշակով ո՞նց համ գույքի հարկ, գազ, հոսանք վճարի, համ հանգվի, համ ապրի, համ էլ թոռանը նվեր առնի»,- Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Պետք է ճիշտ հաշվարկվի, լավ ծրագիր լինի, որ տնտեսական աճ լինի, բյուջեում գումար լինի և եղածը ճիշտ օգտագործվի»,- նշել է նա։ |
«ՌԴ-ից ասում են՝ հայերը մեր բարեկամներն են, բայց ղեկավարությունն ուրիշ ճանապարհ է ընտրել»․ Գագիկ Ծառուկյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


