«1in.am» - ի փոխանցմամբ Հայաստանյան «Հակակոռուպցիոն» կենտրոնն ակտիվ աշխատանքային փուլում է, հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին փաստերն ու փաստաթղթերն է ուղարկում երկրներ, որտեղ այդ գործարքներն իրականացվում են: Այս մասին այսօր «1in.am» - ի հետ զրույցում ասել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիոն» կենտրոնի նախաձեռնող Գառնիկ Մարգարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ աշխատում են «Հակակոռուպցիոն» կառույցների հետ ողջ աշխարհում: «Հիմա արդեն սպասում ենք պատասխանների, առաջին փաստաթղթերը կան, նյութեր ենք իրենց ուղարկելու պաշտոնյաների գործարքների մասին, թե ով որտեղ ինչ ունի»,- նշել է նա:
Հարցին՝ ինչո՞ւ են ՌԴ իրավապահ մարմինները և ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը» լռում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին՝ պատասխանեց, որ քննություն է գնում, ստուգումներ են ընթանում, իսկ ստուգման ժամանակ ոչ մեկը ոչ մի ինֆորմացիա իրավունք չունի տալու: «Եվ Քոչարյանի գործի դեպքում, և այլ գործեր էլ կան, որոնց մասին նպատակահարմար չէ խոսել այսօր»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ այստեղ:
ՌԴ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանի գո՞րծը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet