|
Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ Կրեմլը արագացրել է 102-րդ ռազմաբազայի համալրման գործընթացը Գյումրիում։ Զորակազմը բաղկացած է Ռուսաստանի Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում ծառայող զինծառայողներից: Բացի դրանից՝ Մոսկվան ակտիվորեն կամավորներ է հավաքագրում Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ Հյուսիսային Օսիայից և Ադիգեայից: Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում. Կրեմլը ձգտում է մեծացնել Հարավային Կովկասի երկրների վրա ռազմական և քաղաքական ճնշումը՝ միաժամանակ բորբոքելով ազգամիջյան հակամարտությունները և լարվածություն առաջացնելով պետությունների միջև: Հավանական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առճակատումը պատահականություն չէ, այլ Մոսկվայի կողմից ծրագրված քայլ՝ Կովկասում իր աշխարհաքաղաքական խաղի շրջանակներում: |
«ՌԴ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում». Ուկրաինայի հետախուզություն
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


