▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ նախաձեռնությամբ Երեւանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար

Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է  վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

«Երեւանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից եւ մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее