▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ՊՆ-ն հերքել է Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների ստորաբաժանումները շրջափակելու մասին

ՏԱՍՍ-ը հաղորդում է,  որ տեղեկատվությունը, որ կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Տեղեկատվությունը, որ, իբր, կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ռուս խաղաղապահները գտնվում են ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее