▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ խաղաղապահ զորախումբը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը Հակարի կամուրջ

Թարմացված․ Խաղաղապահներով կամ առանց նրանց՝ դեպի Հակարի կամուրջ խաղաղ երթը կայանալու է․ Արթուր Օսիպյան

«Ռուսները, փաստորեն, հրաժարվում են իրենց վրա վերցրած պարտականություններից, և մեծ կասկածներ կան, որ նրանք հենց Ադրբեջանի հետ մեկտեղ մեզ բլոկադայի են ենթարկել. այսինքն՝ նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ՝ օկուպացիոն զորքեր. դա այդպես էլ կա»,- ֆեսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների հրամանատարություն կողմից ստացված պատասխան նամակին, ասաց Արցախի «Հեղափոխական» կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը՝ դեպի Հակարիի կամուրջ:

Արցախի «Հեղափոխական» կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Ռուսաստանի Դաշնության ՊՆ հրամանատարությանն ուղղված նամակը և պատասխան նամակը՝ հրամանատարի տեղակալ գնդապետ Ի. Սազոնովի կողմից:

«Հարկ է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ: Խաղաղապահների հրաժարումը նշանակում է, որ նրանք հրաժարվում են կատարել և խախտում են նոյեմբերի 9-ի իրենց պարտավորությունները՝ Ադրբեջանի ղեկավարության հետ միասին իրականացնելով Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

Միջազգային խաղաղապահների ներգրավման հարցը դառնում է էլ ավելի կարևոր ու անհրաժեշտ»,-գրել է Օսիպյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее