MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 2:2 խաղաց «Պորտլենդ Տիմբերսի» հետ:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեցՅուրա Մովսիսյանը, որը դարձավ գոլի հեղինակ՝ 70-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը: Յուրան մրցակցի դարպասը գրավեց 11 մետրանոցից, որն, ի դեպ, հենց ինքն էլ վաստակեց:
Ջեֆ Կասարի սաները վաստակած 24 միավորով զբաղեցնում են Արևմտյան կոնֆերենցիայի 3-րդ հորիզոնականը:
«Ռեալ Սոլթ Լեյք» - «Պորտլենդ Տիմբերս» 2:2
Գոլերը՝ Մարտինես 18՛, Մովսիսյան 70՛ 11մ - Ադի 29, Մելանո 44՛
Նյութի աղբյուր՝ ArmFootball.com