▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեստարտի» անդամները՝ ոստիկանապետի հետ չկայացած հանդիպման մասին

«Ռեստարտ» նախաձեռնության անդամների և ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի միջև հանդիպումը չի կայացել։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնության անդամներն այսօր առավոտից ակցիա էին կազմակերպել ՀՀ ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով Արման Սարգսյանի հետ հանդիպում։

Պետրոսյանի խոսքով՝ իրենց թույլ չեն տվել քննարկումն անցկացնել ուղիղ եթերի միջոցով. «Մեզ ասացին՝ դուք միացրեք ուղիղ եթերը, ասեք հանրությանը ձեր հարցադրումները, որոնք ուզում եք ներկայացնել, ինչից հետո հեռարձակումը կդադարեցվի, և մենք կշարունակենք քննարկումը։ Մեկ անգամ այդպես փորձեցինք, բայց, քննարկումը չսկսած, հասկացանք, որ սա մեր արշավի հռչակած սկզբունքներին չի համապատասխանում, ուստի հրաժարվեցինք հանդիպումից և դուրս եկանք»,- նշել է նա:

Նախաձեռնության անդամներից Յուրի Ավագյանն էլ հավելել է, որ Արման Սարգսյանը պնդել է, որ ոստիկանությունը, հանդիսանալով ուժային կառույց, չունի պրակտիկա, որ ուղիղ եթերում քաղաքացիների հետ հանդիպումներ ունենա. «Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ հնարավոր է, այնպիսի ինֆորմացիա այստեղ գնա, որը հրապարակման ենթակա չէ»,- տեսաուղերձի ընթացքում ասել է նա:

«Ռեստարտ» նախաձեռնությունը երեկ բողոքի ակցիա էր իրականացրել նաև ԱԱԾ շենքի դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее