Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների միգրանտներին և նրանց ընտանիքի
անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Արսեն Թորոսյանն ու Դմիտրի Կոստեննիկովն անդրադարձել են նաև ծխախոտի և ծխելու դեմ
պայքարին: Ռուսաստանի գործընկերները կիսվել են իրենց երկրի փորձով, պատրաստակամություն հայտնել
աջակցելու ծխելու և ծխախոտի դեմ պայքարում` իրավական դաշտում բարեփոխումների համատեքստում
նաև տրամադրելով փորձագիտական, տեղեկատվական ու կիրառական բնույթի խորհրդատվություն:
Այս առումով կողմերը փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծխելու դեմ պայքարում Հայաստանում մեկնարկած քայլերը նաև
անդրադարձել տարվա ընթացքում եղած հանրային քննարկումներին:
«Ռուսաստանի փորձը շատ օգտակար է Հայաստանի համար և մեր նախարարությունների միջև
փոխգործակցությունը շատ կարևոր է: Այստեղ տեսնում ենք ռուս զբոսաշրջիկների, որոնք զարմանում են
ռեստորաններում ծխախոտի օգտագործման համար: Վստահ եմ, որ քննարկումները շատ բուռն են անցնելու
մեր երկրում, բայց միաժամանակ կարծում եմ, որ ճիշտ բացատրելու դեպքում օրենքը կընդունվի հենց այս
տարի»,- ասաց նա, հավելելով, որ ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների,
մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն
է:
ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովին նշել է, որ ծխելու դեմ օրենքը
իրենց երկրում ուժի մեջ է մտել այնպիսի ժամանակահատվածում (2014 թվականին), երբ երկրում
ճգնաժամային իրավիճակ էր և թերահավատորեն կարծում էին, թե սննդի կետերը կտուժեն, բայց ժամանակը
ցույց է տվել, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:
Ռուսաստանի ներկայացուցիչները կիսվել են թեմայի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներով:
Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարակական սննդի կետերը օրենքի ընդունումից մեկ օր հետո 94-
96%-ով սկսել են հետևել ծխախոտը արգելող օրենքին:
2009 թվականի տվյալներով` Ռուսաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը
մեծահասակ բնակչության շրջանում կազմել է 39,4%, որից 60,7% տղամարդ և 21,7% կին: Երկրում
տարեկան գրեթե 400 հազար մարդու մահվան պատճառը կապվել է ծխախոտի օգտագործման հետ:
2016 թվականին ծխախոտի օգտագործման տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում
կազմել է 30,9%, որից տղամարդկանց շրջանում 50,9%, իսկ կանանց շրջանում 14,3%:
Ռուսաստանում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է շուրջ 10%-ով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությանառողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի գլխավորած պատվիրակությանը:Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների միգրանտներին և նրանց ընտանիքիանդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մի շարք հարցեր:Արսեն Թորոսյանն ու Դմիտրի Կոստեննիկովն անդրադարձել են նաև ծխախոտի և ծխելու դեմպայքարին: Ռուսաստանի գործընկերները կիսվել են իրենց երկրի փորձով, պատրաստակամություն հայտնելաջակցելու ծխելու և ծխախոտի դեմ պայքարում` իրավական դաշտում բարեփոխումների համատեքստումնաև տրամադրելով փորձագիտական, տեղեկատվական ու կիրառական բնույթի խորհրդատվություն:Այս առումով կողմերը փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծխելու դեմ պայքարում Հայաստանում մեկնարկած քայլերը նաևանդրադարձել տարվա ընթացքում եղած հանրային քննարկումներին:«Ռուսաստանի փորձը շատ օգտակար է Հայաստանի համար և մեր նախարարությունների միջև փոխգործակցությունը շատ կարևոր է: Այստեղ տեսնում ենք ռուս զբոսաշրջիկների, որոնք զարմանում ենռեստորաններում ծխախոտի օգտագործման համար: Վստահ եմ, որ քննարկումները շատ բուռն են անցնելումեր երկրում, բայց միաժամանակ կարծում եմ, որ ճիշտ բացատրելու դեպքում օրենքը կընդունվի հենց այս տարի»,- ասաց նա, հավելելով, որ ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների,մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է:
ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովին նշել է, որ ծխելու դեմ օրենքըիրենց երկրում ուժի մեջ է մտել այնպիսի ժամանակահատվածում (2014 թվականին), երբ երկրումճգնաժամային իրավիճակ էր և թերահավատորեն կարծում էին, թե սննդի կետերը կտուժեն, բայց ժամանակըցույց է տվել, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:Ռուսաստանի ներկայացուցիչները կիսվել են թեմայի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներով:Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարակական սննդի կետերը օրենքի ընդունումից մեկ օր հետո 94-96%-ով սկսել են հետևել ծխախոտը արգելող օրենքին:2009 թվականի տվյալներով` Ռուսաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունըմեծահասակ բնակչության շրջանում կազմել է 39,4%, որից 60,7% տղամարդ և 21,7% կին: Երկրումտարեկան գրեթե 400 հազար մարդու մահվան պատճառը կապվել է ծխախոտի օգտագործման հետ: 2016 թվականին ծխախոտի օգտագործման տարածվածությունը չափահաս բնակչության շրջանումկազմել է 30,9%, որից տղամարդկանց շրջանում 50,9%, իսկ կանանց շրջանում 14,3%:Ռուսաստանում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է շուրջ 10%-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet