▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիման հեղափոխության արդյունքում Նյու Յորքից վերադարձել է եւ որոշել մշտական բնակություն հաստատել Երեւանում․ Աննա Հակոբյան

Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Նյու Յորքից վերադարձել է եւ որոշել մշտական բնակություն հաստատել Երեւանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը․

 

 

«Ռիման է: Այսօր ցերեկը Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ եւ ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում Նյու Յորքից վերադարձել է եւ որոշել մշտական բնակություն հաստատել Երեւանում: Երազանքս է, որ սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցները մի օր վերադառնան Հայաստան ու իրենց տաղանդով, գիտելիքներով եւ ունակություններով շենացնեն մեր երկիրը»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее