56 կգ քաշային բռնցքամարտիկ Արամ Ավագյանը բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում նա պարտվեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականից պայքարն Օլիմպիական խաղերում դեռեւս շարունակում են 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 64 կգ քաշային Վլադիմիր Բաչկովը:
Բաչկովն այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ի սահմաններում, կմենամարտի չինացի Հու Ցյան Սյունի դեմ: