Ռոբերտ Քոչարյանի ֆան ակումբի անդամներից մեկը Ծաղկաձորում պատահաբար հանդիպել է երկրորդ նախագահին` իր նախընտրած մարզաձևերից մեկով` լեռնադահուկային սպորտով զբաղվելիս:
Ֆան ակումբի անդամին հաջողվել է լուսանկարել նրան ու 2rd.am-ին տրամադրել այդ լուսանկարները:
Լուսանկարները կատարվել են փետրվարի 14-ին. հիշեցնենք, որ նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը,քանի որ հանրապետությունում չէ: