▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը չներկայացավ դատարան. նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ ՀՀ երկրորդ նախագահը չներկայացավ դատական նիստին: Ըստ դատարան ներկայացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ:

«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, այսօրվա նիստը հետաձգվում է»,- հայտնեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее