Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսին` տալով բավականին կոշտ գնահատականներ:
Հիշեցնենք, որ, կենտրոնանալով միայն հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին`լրագրողի հարցին Տիգրան Սարգսյանի ված պատասխանին ու բերելով հակափաստարկներ, Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նշել է.
-Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:
Ավելացնենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հացազրույց անցկացրած ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ը նաև նշել է, որ Հայաստանի արդի քաղաքական օրակարգի վերաբերյալ ևս մի քանի գրավոր հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ իր գրասենյակի միջոցով, և հույս է հայտնել, որ առաջիկայում կստանա նաև դրանց պատասխանները և ամբողջական հարցազրույցի տեսքով կներկայացնի ընթերցողներին արդեն գալիք տարվա սկզբին: