Րաֆֆին ուրբաթ հայտարարեց, որ նրանք, ովքեր ընտրել են Սերժ Սարգսյանին, չեն կարող համարվել ժողովուրդ, իսկ ողնաշար ունեն միայն այն քաղաքներն եւ գյուղերը, որտեղ հաղթել է ինքը՝ Րաֆֆին։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Դա եղել է ԲՀԿ-ին պատկանող «Կենտրոն» հեռուստատեսությամբ՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում։ Նույն հաղորդման ընթացքում Րաֆֆին ԲՀԿ-ին հրավիրեց միանալ ՀՀ նախագահի դեմ գործողություններին։ Արդյո՞ք նման հաղորդումը վկայում է ԲՀԿ-ում որոշ տեղաշարժերի մասին, թե՞ Պետրոսը շարունակում է կառավարվել Ռ. Քոչարյանի գրասենյակի կողմից, կերեւա մոտ օրերս։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Քոչարյանը ստվերային աջակցություն է ցուցաբերում Րաֆֆիին»,- գրում է «Իրավունքը»։