168.am-ը գրում է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության հարցը: Ըստ այդ խոսակցությունների, Մոսկվան պահանջելու է կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնել արևմտամետ համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին: Նրա հետ գործադիրի կազմից կհեռացվեն նաև եվրոպմետ դիրքորոշումներով աչքի ընկած նախարարները:
Թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի աթոռը, դեռևս հստակ չէ, -գրում է 168.am-ն ու նշում, որ իր տեղեկություններով՝ թեկնածուներից առավել հավանականը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: