Վերջերս խիստ սրվել են Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Սամվել Ալեքսանյանը փորձել է մուտք գործել տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք «ավանդաբար» պատկանում են Ռ. Քոչարյանին:
Ս. Ալեքսանյանի այս քայլը շատ կոշտ արձագանքի է արժանացել: Իրադրությունը հարթելու նպատակով Ս.Ալեքսանյանը հրավիրել է Ռ. Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, ու խոստացել է այլևս նման ոտնձգություններ թույլ չտալ և խնդրել է Ռ. Քոչարյանին փոխանցել, որ «նրա դեմ որևէ բան չունի»: