Տարբեր քաղաքական շրջանակներ հաճախ են ԲՀԿ-ն նույնացնում երկրորդ նախագահի հետ, ինչն ամեն անգամ հերքում են այդ կուսակցության անդամները». այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը:
«Սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունում Քոչարյանի «մարդիկ» բավականին մեծ թիվ են կազմում: Պարզվում է` Քոչարյանն ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն կուսակցության «կադրերին» ընտրելու, այլեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության փորձագետներ «կարգելու» գործում:
Պարզվում է` ԲՀԿ խմբակցությունում, որպես փորձագետ, աշխատանքի է անցել Ռոբերտ Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի աղջիկը` Իրինա Քոչարյանը, որը, ըստ գույքի եւ եկամուտների հայտարարագրի, բավականին մեծ կարողությունների տեր անձ է:
Հավելենք, որ փորձագետի «պաշտոնը» հայեցողական է»,- եզրափակում է թերթը: