▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ զղջաց իրավահաջորդի հարցում․․․

Տեղեկացրել էինք, որ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաալիքի՝ «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարին։

Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը  կիսվել է նրանով, թե ինչի համար է զղջում ամենից շատ։

Ծավալուն հարցազրույցի եզրափակիչ մասում նախկին նախագահին հարց է տրվել. «Հետ նայելով՝ ինչի՞ համար եք ամենից շատ զղջում»։

«Հավանաբար դա ամենաբարդ հարցն է։ Գիտեք, իմ բնավորության մեջ չկա այդքան շատ փորփրելու սովորությունը… Որովհետև դու խրվում ես այնտեղ, երբ հեռանում ես անցյալից… Կան հարցեր, որոնք… Իհարկե, քո փորձով և նոր գիտելիքներով հասկանում ես, որ կարելի էր այլ կերպ անել, նման հարցեր շատ կան»,- պատասխանել է Քոչարյանը։

Խնդրանքին՝ նշել ամենաէականը. «Այնտեղ, որտեղ համարում եք, որ սխալ էր, զղջում եք։ Հաստատ դուք ունեք նման բան, կիսվեք, շատ հետաքրքիր է։ Ինչի՞ համար եք ամենից շատ զղջում», նախկին նախագահն ասել է. «Դե, թերևս, ինձ հաջորդողի հարցը»։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

info@asekose.am/095519696
Քաղաքական далее