Բաքու 2015 առաջին ամառային Եվրոպական խաղերում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները: 59 կգ քաշային կարգում գորգ դուրս եկան Ռոման Ամոյանը և Պորտուգալիան ներկայացնող Ժոաու Կարվալյուն:
Ճնայած նրան, որ Ռոման Ամոյանի մուտքը գորգը ուղեկցվեց ադրբեջանցի հանդիսատեսի սուլոցներով, այնուամենայնիվ հոգեբանական ճնշումները չխանգարեցին Հայաստանը ներկայացնող մարզիկին գրանցել իր առաջին հաղթանակը՝ 6-0 հաշվով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պատվիակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող ըմբիշ Ստեփան Մարյանյանը: