Վերջին օրերին կրկին լուրերին էին պտտվում ,որ հայկական ըմբշամարտի վերջին տասնամյակի աստղերից մեկը՝ հունա-հռոմեական ոճի ըմբիշ 33-ամյա Ռոման Ամոյանն, ով օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային բարձակարգ ու հեղինակավոր բազմաթիվ մրցաշարերի բազմակի մրցանակակիր է այլևս հանդես չի գալու հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի կազմում:
Փորձեցեիք իրենից՝ հայտնի ըմբիշից ճշտել այս տեղեկատվության հավաստիություն , և թե արդյո՞ք այն համապատասխանում է իրականությանը:
Անվանի մարզիկը այսպիսի պարզաբանում տվեց.
«Այո,՛ դա ես եմ որոշել: Հայտարարել եմ մեծ սպորտին հրաժեշտ տալուս և մարզական կարիերաս ավարտելու մասին: Շատ դժվար է անշուշտ պրոֆեսիոնալ սպորտը թողնելը, սակայն ցանկացած մարզիկ էլ ի վերջո վաղ թե, ուշ ստիպված է լինում հաղթահարել այդ ծանր պահը,քանի որ այս կյանքում ոչինչ հավերժ չէ, ու որ սպորտում էլ ամեն ինչ ժամանակավոր է: Շատ ուրախ ,երջանիկ ու հպարտ եմ, որ կարողացել եմ բազմաթիվ մեդալներ նվաճել մեր երկրի համար ու այն ճանաչելի դարձնել: Իսկ թե ինչ գործունեությամբ եմ զբաղվելու հետագայում՝ մեծ սպորտից հեռանալուց հետո դեռ չեմ որոշել: Առայժմ մտադրություն ունեմ դեռ որոշ ժամանակ հանգստանալու ու ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնել: Սակայն սպորտն ինձ շատ հոգեհարազատ է ու համոզված եմ, որ դժվար թե այդ բնագավառից հեռու գործունեություն ծավալեմ:
Ուժերիս ներածին չափով կփորձեմ օգնել իմ քաշային կարգի մեր ըմբիշներին, խորհուրդներ կտամ և կջանամ իմ փորձն ու հմտությունը փոխանցել նրանց :Եթե իմ օգնության կարիքը զգացվի, իհարկե միշտ պատրաստ եմ աջակցելու մեր ըմբիշներին> :
Ռոման Ամոնյանն ,ով 22 տարի եղել է սպորտում, իսկ վերջին տասնամյակում էլ հայկական ըմբշամարտի հպարտություններից է եղել, ու իր տպավորիչ ելույթներով վայելել երկրպագուների առանձնահատուկ համակրանքը, սերն ու հարգանքը , գտնում է ,որ մարզական կարիերան ավարտելու որոշումը շատ դժվար էր, սակայն ճիշտ ժամանակին է կայացրել:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը
Ռոման Ամոյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet