vivaronews.am-ը գրում է. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ իրեն դուր չի գալիս, երբ մարդիկ սկսում են իրեն համեմատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Պորտուգալացի ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ նորմալ հարաբերությունների մեջ է արգենտինացու հետ:
«Մեսին փորձում է լավագույնը անել իր թիմի համար, նույնն էլ ես եմ անում: Մենք մրցակիցներ ենք, քանի որ հանդես ենք գալիս իրար հետ մրցակցող թիմերի կազմում, , բայց միմյանց վերաբերվում ենք հարգանքով: Ես նորմալ հարաբերությունների մեջ եմ Մեսիի հետ:
Մարդիկ մեզ անընդհատ համեմատում են, դա նորմալ է: Համեմատում են նույնիսկ մեր որդիներին. երբ են ծնվել, ով է ավելի արագ, ավելի խելացի և այլն: Այդպիսին է այդ բիզնեսը: Կարծում եմ, որ չի կարելի մեզ համեմատել, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն, դա Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ Մեսին, դա Մեսին է: Մենք հրաշալի ֆուտբոլիստներ ենք, անհատական մրցանակները և թիմերի հետ նվաճած տիտղոսները փաստում են այդ մասին: Չեմ սիրում համեմատվել, մենք 2 տարբեր մարդիկ ենք, որոնք իրենց աշխատանք են անում»,-ասել է Ռոնալդուն: