▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուի YouTube-ի ալիքը մեկ օրում 3 ռեկորդ է սահմանել

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն YouTube վիդեոհոսթինգի կայքում մի քանի ռեկորդներ է սահմանել։ Նրա ալիքը գրանցվել է հուլիսին, սակայն առաջին տեսանյութը հայտնվել է օգոստոսի 21-ին։

Պորտուգալացի ֆուտբոլիստի հաշիվը գերազանցել է բաժանորդների թվով ռեկորդը՝ հավաքելով 1,270,000 մեկ օրում, ինչպես նաև սահմանել է մեկ օրվա ընթացքում բաժանորդների քանակի ձեռքբերման ռեկորդ՝ 4,420,000 Բացի այդ, նրա ալիքը դարձել է արագության ռեկորդակիր` ձեռք բերելով առաջին միլիոն բաժանորդը՝ ֆուտբոլիստը ոսկե կոճակին հասել է 1 ժամ 29 րոպեում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее