▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուն և Մեսսին դժոխքում կհայտնվեն. ադրբեջանցի իմամ

Ադրբեջանական մտքի «հանճարն» այս անգամ փայլատակել է սպորտի բնագավառում:

Ադրբեջանցի իմամ  Համեթ Սուլեյմանովը հարցազրույց է տվել «Футбол+» թերթին՝ ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ արտահայտելով խիստ հակասկան մտքեր:

Լրագրողը հետաքրքրվել է, թե  մահվանից հետո որտեղ են հայտնվելու հայտնի ֆուտբոլիստները: Շեշտվել է հատկապես այն հանգամանքը, որ նրանցից շատերը հայտնի են իրենց բարեգործությամբ. Մեսսին բազմիցս մասնակցել է բարեգործական ակցիաների, իսկ Ռոնալդուն ջերմ հարաբերություններ ունի պաղեստինցիների հետ: Հարցին իմամը պատասխանել է.

«Մեր դիրքորոշումն այսպիսին է: Մարգարեն ասել է. «Նա ով մահանա՝ ինձ չճանաչելով, կհայտնվի դժոխքում»:Մարդկանց արարքները պետք է բխեն  իրենց համոզմունքներից:  Առանց համոզմունքների որևէ արարքից օգուտ լինել չի կարող: Օրինակ՝ որևէ համասեռամոլ կարող է լավ արարք կատարել, բայց դա չի նշանակում, որ նա գերազանց մարդ է: Եթե Ռոնալդուն և Մեսսին իսլամ չընդունեն, կգնան դժոխք»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее