vivaronews.am-ը գրում է. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն Լա Լիգայի 12-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղի ժամանակ դրվագներից մեկում վիճաբանություն սկսեց Կոկեի հետ: Ինչպես հաղորդում է COPE ռադիոկայանը, հայտնի է դարձել, թե ինչ են ֆուտբոլիստները խոսացել միմյանց հետ:
– Կոկեն ինձ համասեռամոլ է անվանել,- ասել է Ռոնալդուն:
– Ի՞նչ, – հարցրել է պորտուգալացու խաղընկերներից մեկը:
– Նա ինձ ասաց. «Դու համասեռամոլ ես»:
– Ի՞նչ ես անելու բա,- ասել է խաղընկերներից մեկը:
– Ոչ մի բան, ի՞նչ կարող եմ անել: Նա ինձ ասաց համասեռամոլ, իսկ նրանց պատասխանեցի ՝ «Այո, ես համասեռամոլ եմ, փոխարենը ես շատ հարուստ եմ»: