vivaronews.am-ը գրում է. Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն քիչ առաջ France Football-ի կողմից արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին:
Կրիշտիանուի համար այս տիտղոսը 4-րդն էր: «Ոսկե գնդակին» Ռոնալդուն արժանացել է նաև 2008, 2013 և 2014 թվականներին: Ընդհանուր առմամբ՝ Ռոնալդուի՝ 2016 թվականին ստացած «Ոսկե գնդակը» 61-րդն էր մրցանակի պատմության մեջ:
Կրիշտիանուն ստացել է 745 միավոր՝ ետևում թողնելով Լիոնել Մեսիին ու Անտուան Գրիզմանին:
France Football-ը նշում է, որ Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակն» ստանալը շատ տրամաբանական է, քանի որ 2016 թվականին նա «Ռեալի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ հետո Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Ձայների բաշխման և քվեարկության ամբողջ ընթացքի մասին France Football-ը տեղեկատվություն կտրամադրի դեկտեմբերի 13-ին: