▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը զայրացել է սպորտի նախարարի վրա

top-news.am-ը գրել է.  այս տարի խախտելով ավանդույթը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը լրագրողներին է տրամադրել մարզիկների ցանկ, առաջարկելով նրանցից ընտրել տարվա տասը լավագույն մարզիկին: Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ ցանկից դուրս մարզիկների անուններ չեն ընդունվելու: Ամենատարօրինակն այն է, որ ցանկում տեղ չեն գտել ոչ լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ոչ էլ լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Պատահական չէ, որ այսօր խիստ վատ տրամադրությամբ Սպորտի նախարարությունում է հայտնվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ բացատրություն պահանջել իրեն հարազատ ձեւերով եւ եղանակներով: Ըստ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների Հայրապետյանը փորձել է հասկանալ, թե ում հրահանգն է կատարում Յուրի Վարդանյանը եւ պահանջել է ֆուտբոլիստներից մեկի անունն ընդգրկել լավագույն տասնյակում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее