▲ Դեպի վեր

Вторник, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է». Արշակ Աբրահամյան

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բանտում արդեն 22 օր շարունակվող հացադուլի հետևանքով Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է»:

Ակտիվիստ Արամ Մանուկյանն էլ լուսանկար է տարածել ու գրել է․ «Ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվում այսօր ընթացող շինծու դատավարության ընթացքում»։

***

Բաքուն հերթական բեմադրությունն է ցուցադրել։ Այդ երկրից հայտնում են, թե  ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատարանում իբր թե «ցուցմունք է» տվել օկուպացված Արցախում բնակվող հայերից մեկը։

Բաքվում  մտածել են, թե ինչպես «մեղադրել» Ռուբեն Վարդանյանին և հորինել են, թե նա ֆինանսավորել է ինչ-որ խմբերի՝ ընդդեմ Ադրբեջանի գործելու համար։

Թե ինչ միջոցով են կորզել «ցուցմունքը», այն իրականում կա, թե ոչ, հայտնի չէ։ Մեկ բան պարզ է․ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ազատումը պահանջողների շրջանակը որքան լայնանում է, այդքան Բաքուն դիմելու է իր ֆանտազիաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее