▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանի հրաժարականի թեման չի փակվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերություններն արտաքուստ թեւակոխել են խաղաղ կարգավորման փուլ, սակայն Արցախի աղբյուրներն ասում են, որ դա թվացյալ է։ ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել, եւ Արցախում չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՀ նախագահը կընկրկի։

Մենք գրել էինք, որ, ի թիվս այլ պահանջների, պետնախարարի հրաժարականը եւս ներառված է Լաչինի ճանապարհը բացելու Ադրբեջանի պահանջագրում։ Եվ չնայած Արցախի իշխանությունները մերժել են կատարել այդ պահանջները, որոնց մեջ մտնում են նաեւ սահմանային անցակետում ռենտգեն-սկաների տեղադրումը եւ ադրբեջանական սահմանապահի ներկայությունը, ինչպես նաեւ Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափումը եւ հանքերի շահագործման դադարեցումը, սակայն Ադրբեջանն առավել կարեւորում է Վարդանյանի հեռացումը։ Այստեղ համոզված են, որ գործարարն Արցախ է գործուղվել Կրեմլի կողմից, եւ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից ձեռք քաշած ՌԴ իշխանությունները փորձում են նրա միջոցով ապահովել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։

Հիշեցնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, Պուտինը «Դվին» համալիրում հանդիպման ժամանակ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբեն Վարդանյանին ինքը չի գործուղել՝ երբ ուզում են, կարող են ազատել պաշտոնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее