▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդյանյանը հրաժարական չի տա. Արայիկ Հարությունյանը նրան կազատի առանց դիմումի

Ռուբեն Վարդանյանը մերժել է հրաժարական գրելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը, այդուհանդերձ, նա կազատվի։

«Փաստինֆո»-ի արցախյան աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում թերեւս արդեն որոշված են համարում պետնախարարի փոփոխությունը, սակայն, թե հրամանագրում ինչ հիմնավորում պետք է գրի՝ հայտնի է թերեւս միայն Փաշինյանի հավատարիմ Արայիկ Հարությունյանին։

Համապատասխան ուղերձով Արայիկ Հարությունյանը հանդես կգա փետրվարի 23-ին, իսկ օրը պատահական չի ընտրվել։ Ինչպես հայտնի է՝ փետրվարի 22-ին Հաագայում նախատեսվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակումը եւ, ըստ ամենայնի, այդ որոշումը Արայիկ Հարությունյանը մտադիր է օգտագործել պետնախարարի փոփոխության իր քայլը պատճառաբանելու համար»,- գրում է կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее