vivaronews.am-ը գրում է. Ուեյն Ռունին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, ֆուտբոլիստի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիճել են: Աղբյուրը պնդում է, որ անգլիացին արդեն մտածում է «Յունայթեդից» հեռանալու մասին:
Ռունիի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան և չինական ակումբները:
Նշենք, որ օրեր առաջ Ռունին խփեց իր 250-րդ գոլը «ՄՅՈՒ»-ի կազմում, դառնալով ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: