▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է

Ռուս ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է և գտնվում է անգիտակից վիճակում։

Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որով նա Տոմսկ քաղաքից մեկնում էր Մոսկվա՝ արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։

 Ըստ Mash Telegram ալիքի, թռիչքի ընթացքում հանկարծակի վատացել է ռուս գործչի ինքնազգացողությունը։

Տեսանյութում երևում է, թէ ինչպես են նրան ինքնաթիռից անգիտակից վիճակում դուրս բերում և տեղավորում պատգարակի վրա։

Այս պահին Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցներից մեկի տոկսիկովերակենդանացման բաժանմունքում, դեռ գիտակցության չի եկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее