▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատողին

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որը ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը:

Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մի քանի օր առաջ սահմանապահ վերակարգը Թուրքիայի տարածքում անհայտ անձի էր նկատել, որը մոտեցել էր Հայաստանի պետական սահմանին: Նա անցել էր սահմանային Արաքս գետը (որով անցնում է պետական սահմանը) եւ Հայաստանի տարածքում թաքնվելու փորձ էր ձեռնարկել: Մի քանի րոպե հետո նրան ձերբակալել էին Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցերին պատասխանելիս ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է եւ մտադիր էր տարանցմամբ Եվրամիության երկրներ ուղեւորվել:

Զննությամբ սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր եւ բջջային հեռախոս:

Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ հանցագործության կատարման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее