▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ

«ՌԻԱ Նովոստին»  հաղորդում է.  ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 

«Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջնային ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունների մոնիթորինգի առաջադրանքները: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա:

«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, քայլերթ կատարելով, ժամը 17.00-ին մտավ Ստեփանակերտ քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում կողմերի շփման գծի երկայնքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее