PanARMENIAN.Net-ը փոխանցում է, որ հուլիսի 30-ին Աստրախանի շրջանի Զնամենսկ քաղաքի 48315 զորամասում արդեն 8 ամիս ծառայության մեջ գտնվող ադրբեջանցի Էմիլ Աբդուլաևը հարձակվել է հայ նորակոչիկ Ժան Մերոյանի վրա:
Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, միջադեպը տեղի է ունեցել զուգարանում, երբ ադրբեջանցին նախ ուսով հրել է հային, այնուհետև՝ Մերոյանի հարցին, թե ինչու նման բան արեց, անսպասելիորեն հարձակվել նրա վրա ու կոտրել ծնոտը: Այժմ նորակոչիկը ծնոտի ներքին կոտրվածքով Զնամենսկի զինվորական հոսպիտալում է, զինդատախազությունն Աբդուլաևին կալանքի տակ է վերցրել. ընթանում է հետաքննություն: