▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսական փաղաքշական անունով և թուրքա֊պարսկա֊արաբական ազգանունով այս անձը․․․»

Միքայել Սրբազան Աջապահյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանի՝ իրեն վերաբերող գրառմանը, թե «Իսկ բարձրաստիճան հոգևորական եղա՞վ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ հայ ժողովրդի աղոթքները Աստծուն չհասցնելու համար» ու գրել է․

«Այս ռուսական փաղաքշական անունով և թուրքա֊պարսկա֊արաբական ազգանունով անձն իրեն դրել է Տիրոջ նամակների և աղոթքների ընդունման գրասենյակի ղեկավարի տեղ, մեզ էլ հատկացրել է Հայփոստի դերը։

Քամին սրթսրթաց ցրտից...»։

Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի միտքը քննարկման առարկա էր դարձել հաամցանցում․ նա «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել էր․ «Այս անկամության, չկամության, տգիտության, անկարողության մեջ ի՞նչ եք ուզում, որ լինի,  եթե մենք գեներալիտետ չունենք... մի հատ գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ, էս խայտառակությունից դուրս գալու համար ինքնասպան լիներ»։

Ավելի ուշ, Սրբազանը պարզաբանել էր․ «Ես չեմ առաջարկում ինքնասպան լինել, ես ասում եմ՝ ինքնասպան եղող չեղավ։  Ես չեմ ասում՝  ինքնասպան եղեք, ես ասում եմ՝ նույնիսկ ինքնասպանություն գործող չեղավ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее