Ցավալի լուր, ցավալի տեսարան` ռուսական տիեզերանավի պայթյունը տաս վայրկյան թռիչքից հետո...Նման ձախողումներն անխուսափելի են, թեեւ Ռուսաստանում դրանք վերջերս պատահում են կասկածելի հաճախականությամբ: Կաշառակերությունը կերավ Ռուսաստան երկիրն ու նրա երկինքը անմաս չթողեց: Հետաքրքիր է, որ ինչպես եւ մեզ մոտ, ռուսները սկսեցին դիմել կղերականներին օրհնության համար: Հիշեցի, որ Գագարինը, թռիչքից առաջ, մոտեցավ ու...միզեց հրթիռի վրա: Սա, թեեւ քիչ հայտնի, բայց սրբագույն ավանդույթ է դարձել ռուս կոսմոնավտների համար: Իսկ ահա տերտերների աղոթքը չի օգնում...
Գրառումը և լուսանկարները` Տիգրան Խզմալյանի Ֆեյսբուքյան էջից: