Ջրագնդակի համաշխարհային լիգայի Ռուսաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ ռուս երկրպագուները չեն զսպել իրենց զգացմունքները:
Թուրքիայի հիմնի ժամանակ նրանք սկսել են սուլել, այնուհետեւ պարզել ռուսական ռազմաօդային ուժերի եւ ծովային ուժերի դրոշներն՝ ի հիշատակ կործանված Սու-24 ինքնաթիռի զոհված օդաչուի: Այս մասին հայտնում է Lifenews-ը: Հանդիպման ընթացքում երկրպագուները բացականչել են. «Թուրքերը լողալ չգիտեն»:
Խաղն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով՝ 13:9 հաշվով: Թուրքերի մարզիչն այս ամենը չնկատելու է տվել, ավելին, ասել է, որ շատ լավ են իրենց ընդունել, հաճելի էր:
Ջրագնդակի համաշխարհային լիգայի Ռուսաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ ռուս երկրպագուները չեն զսպել իրենց զգացմունքները:
Թուրքիայի հիմնի ժամանակ նրանք սկսել են սուլել, այնուհետեւ պարզել ռուսական ռազմաօդային ուժերի եւ ծովային ուժերի դրոշներն՝ ի հիշատակ կործանված Սու-24 ինքնաթիռի զոհված օդաչուի: Այս մասին հայտնում է Lifenews-ը:Հանդիպման ընթացքում երկրպագուները բացականչել են. «Թուրքերը լողալ չգիտեն»:
Խաղն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով՝ 13:9 հաշվով: Թուրքերի մարզիչն այս ամենը չնկատելու է տվել, ավելին, ասել է, որ շատ լավ են իրենց ընդունել, հաճելի էր: