▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը արգելել է «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը

Ռուսաստանը արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։

Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է, РБК-ին հայտնել են Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնից (մակնշման օպերատոր) ։ Որոշումն ընդունվել է «Ռոսպոտրեբնադզորի» պահանջից հետո՝ միջոցներ ձեռնարկել ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար: Թե կոնկրետ ինչի հետ է կապված որոշումը, չի հստակեցվում։

Մակնշման պատասխանատուն արդեն կասեցրել էր  «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը՝ 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայի բնակչի թունավորումից հետո։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее