▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը և Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը. Շոյգու

Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը:  Այդ մասին հայտարարել է ՌԴ  ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում. հայտնում է РИА Новости-ն:

«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի, ինչպես նաև բոլոր այլ համագործակցությունները: Եթե խոսենք 2016-ի համագործակցության ծրագրի մասին, ապա այն շատ բովանդակալից է»,- ասել է Շոյգուն:

«Ես կարծում եմ, որ կա աճի և զարգացման համար պոտենցիալ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը և կապերը շարունակեն զարգանալ»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее