Զինված ռուսական ստորաբաժանումները գրավել են Ղրիմի հիմնական ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտները: Այս մասին գրում է UNIAN-ը՝ վկայակոչելով «Радио Свобода»-ին:
Վերջին ժամերին շրջափակման մեջ է հայտնվել Կերչի սահմանապահ ջոկատը: Ռազմածովային ստորաբաժանումներում իրավիճակը լարված է: Ղրիմի զինվորականները կարծում են, որ իրենց գլխավոր մարտավարությունը պետք է լինի ոչ մի պարագայում չհրահրել լավ զինված ռուս զինվորներին: Իսկ նրանց կողմից որևէ ոտնձգության դեպքում պատրաստ են պաշտպանվել: