▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը պատրաստ է նպաստել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան, եթե նրանք ցանկանան, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով՝ կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը»,- ասել է նա։

«Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հաջողվել է խուսափել զգալի քաղաքացիական զոհերից»։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ են վարվել Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել և կազմակերպել բժշկական տարհանումներ»,- ասել է Գալուզինը։

Թարմացված․ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական ​​փոփոխության հետ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական ​​փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։

Ըստ Գալուզինի՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը «կառուցողական» բնույթ ունի։

«Բոլոր հարցերը, որոնք ծագում են, լուծում ենք երկուստեք ընդունելի ձևով։ «Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների ընդլայնմանը, դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է նա։

Թարմացված․ «Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները անտեղի չէին»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոփարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմը դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Այն ժամանակ չէր լուծվել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը», - ասել է Գալուզինը։

«Ռուսական կողմի ջանքերով, այդ թվում՝ վեց խաղաղապահի կյանքի գնով է միայն հնարավոր եղել խուսափել խաղաղ բնակչության շրջանում զգալի զոհերից, և ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների ու Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցություններ են անցկացվել»,-ասել է Գալուզինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее