▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում.Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զգուշացրել է, որ Սիրիայի սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պատերազմ կարող է սկսվել: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Դավութօղլուն հարցազրույց է տվել տեղական NOS հեռուստաընկերությանը: Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը, հիշեցնելով Վրաստանում և Ուկրաինայում ռուսական զինուժի միջամտությունների մասին, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում: Թուրքիա-Սիրիա սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բախման ռիսկ կա»: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք զինուժի կուտակում Սիրիայի սահմանին չի նշանակում է, որ Թուրքիան պատրաստվում է միջամտել ռազմական գործողություններին, Դավութօղլուն պատասխանել է, թե Թուրքիան նման ծրագրեր չունի և հարգում է միջազգային իրավունքի նորմերը: «Բայց եթե մեզ վրա հարձակվեն, իհարկե, մենք պատասխանը կտանք»,- շեշտել է Դավութօղլուն:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее