▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը գնալով աճում է


Արևմուտքի սպառնալիքները Ռուսաստանի հանդեպ չեն մնում անպատասխան: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ինչպես գիտեք վերջին օրերին Ռուսաստանին սպառնում են պատժամիջոցներով, իսկ Պուտինը երեկվա իր ասուլիսի ժամանակ նախազգուշացրեց, որ նման քայլերը բացասաբար կանդրադառնան բնավ ոչ միայն Ռուսաստանի վրա, սակայն չնշեց, որ Ռուսաստանը կարող է և «հակահարված» հասցնել դեպքերի նման ընթացքի պարագայում: Այսօր, սակայն, ՌԴ արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ պատժամիջոցների լեզվով Ռուսաստանի հետ խոսելն իրենց այլ ելք չի թողնում քան դրանց պատասխանելն է, իսկ հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՌԴ Դաշնային խորհուրդը նախապատրաստում է պատժամիջոցների փաթեթ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեմ: Դե ինչ, կարծես կրքերը թեժանում են և հետագա զարգացումները դարձնում ավելի անկանխատեսելի: 

Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նիստի ժամանակ սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը ներկայացրել է օրինագիծ ըստ որի երկրի նախագահն ու կառավարությունը իրավունք կստանան ամերիկյան և եվրոպական ընկերություններից, այդ թվում՝ մասնավոր, բռնագանձել ունեցվածքը, ակտիվներն ու հաշիվները։ Ըստ ռուս սենատորի օրինագիծն ուղղված է Ռուսաստանի ինքնիշխանությունը ոտնձգություններից պաշտպանելուն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս քայլերը օրինական են,Կլիշասն ասել է, հետևյալը. «դրանք լիովին համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Բավական է հիշել այն, որ Կիպրոսին ֆինանսական օգնություն տալու նախապայմաններից մեկը, ըստ էության, որոշ սեփականության բռնագրավումն էր:» Սա էլ ինչպես ասում են Ռուսաստանի պատասխանն է Արևմուտքի սպառնալիքներին:

Խնդրեմ: Սա վառ ապացույցն է այն բանի, որ ռեալիզմը, ուժերի հավասարակշռության քաղաքականությունը շարունակում են գերակա մնալ ներկայիս աշխարհակարգում: Բոլոր այն պնդումները, որ երկրների փոխկախվածությունը բոլոր կողմերի համար բարեկեցության, խաղաղության և բարգավաճման իդեալական միջոց է (աա ի դեպ մշտապես եղել է լիբերալիզմի անկյունաքարը) քիչ է մնում հօդս ցնդի մեկ ակնթարթում: Այնպիսի զգացողություն, որ կարծես Սառը պատերազմի ժամանակաշրջանում հայտնված լինենք: Ասեմ ավելին կարծես Կարիբյան ճգնաժամի օրերը լինեն և քիչ է մնում սկսի հաջորդ աշխարհամարտը: Ի դեպ Սառը պատերազմը ինքնանպատակ չհիշեցի: Այսօր իրոք այնպիսի տպավորություն է, որ կարծես կրկին հայտնվել ենք երկբևեռ աշխահրում և ուշի ուշով հետևում ենք, թե ինչպես են երկու գեր տերություններ հեռվից հեռու միմյանց նախատում, և մտովի հույս ենք հայտնում, որ դա չի վերածվի երկկողմ բախման: Տեսեք, այսօր Չինաստանն այս հարցում պահպանում է գրեթե լիակատար չեզոքություն, քանի որ ընդամենը մի քանի նախադաությամբ ընդամենն ասել է, որ « մասամբ ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի քայլերին»: Ինչ վերաբերում է Ճապոնիան, ապա այդ երկիրը բացի չեզոք կոչերից ոչինչ չի անում: Հնդկաստանի և Բրազիլիայի մասին էլ չեմ խուսում, քարից ձայն դուրս եկավ այս երկուսից ոչ:

Դե ինչ, մնում է թերևս վարվել այնպես ինչպես կվարվեին Սառը պատերազմի ժամանակ. հետևենք և հուսանք, որ առաջիկայում լարվածությունը կթուլանա: Ի վերջո Արևմուտքի և Ռուսաստանի միջև այս լարվածությունը սկսում է անցնել թույլատրելիի սահմանը...

Վազգեն Ղազարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее