▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի համար 2016թ. գլխավոր սպառնալիքը Թուրքիայի հետ լարվածությունն է

Ռուսական «Վալդայ» ակումբի հրապարակած «Միջազգային սպառնալիքներ-2016» զեկույցում 2016 թվականի համար Ռուսաստանի արտաքին քաղաքականության սպառնալիքների շարքում Թուրքիան առաջին տեղում է հայտնվել: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Թուրքիայի հետ կապված լարվածությունից հետո զեկույցում որպես 2-րդ ամենակարևոր սպառնալիք է դիտարկվում Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունները:

«Վալդայ» ակումբը, որի կազմում ուսումնասիրություններ են կատարում բազմաթիվ հայտնի փորձագետներ Ռուսաստանից և նրա սահմաններից դուրս, Ռուսաստանի անվտանգության համար 3-րդ ամենակարևոր սպառնալիք է դիտարկել սուննիների և շիաների միջև տեղի ունեցող բախումները: Զեկույցում նշվում է, որ 2016-ին ռուս-թուրքական հարաբերությունների ավելի վատացման վտանգ կա: Մի կողմից նշվում է, որ Սիրիայում ունեցած հաջողությունների հետևանքով «Ռուսաստանի ունեցած գլխապտույտի հետևանքով» կարճաժամկետ հեռանկարում կարող է պատերազմի հավանականություն առաջանալ, մյուս կողմից էլ՝ շեշտվում, որ ուղղակի բախումներ չեն լինի 2 պետությունների միջև:

Որպես հավանական սցենար է դիտարկվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումները տիեզերքում տեղակայված արբանյակների, համացանցային ենթակառուցվածքների ու կապի միջոցների կիրառմամբ: Թուրքական աղբյուրը մեջբերել է նաև զեկույցի հեղինակներից Անդրեյ Սուշենցովի խոսքերը, որտեղ ռուս մասնագետը մասնավորապես ասել է. «Ռուսաստանի մինչև 2020 թվականի համար կազմված պաշտպանական ծրագրի մեջ փոփոխություն է կատարվել: Այժմ Թուրքիայի հետ հնարավոր բախումների սցենարով զորավարժություններ են իրականացվում»:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее