Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ապատեղեկատվություն է տարածում Ռուսաստանում՝ այսպիսով Հայաստանն ու նրա նախագահին դնելով ծանր կացության մեջ: ՌՀՄ նախագահը ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ստորագրել է Մաքսային միության մեջ մտնելու պայմանագիրը... Սա ապատեղեկատվություն է, նման պայմանագրի տակ դեռ ՀՀ նախագահը չի ստորագրել: Եվ ոչ ոք էլ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ իրավունք չի տվել հանդես գալու հայաստանցիների անունից:
Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները վերջապես վճռականություն պիտի հանդես բերեն և արգելեն այդ տգետ մարդուն խայտառակել հայերին ու Հայաստանը, ինքնակոչ հայտարարություններ անել, քծնանքի հանդեսներ սարքել մեր արժանապատվության հաշվին՝ վասն իր բիզնեսի.... Ամեն դուքանչի պիտի իր չափն ու տեղն իմանա...
Ֆեյսբուք