▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը: Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է ТАСС-ը:

 «Խաղաղապահ զորքերի ռուսական զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 23 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее