▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարկում». Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ТАСС-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը ծրագրում՝ Արևմուտքի հետ շփումներն ավելացնելու՝ Երևանի դիրքորոշման ֆոնին շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, նշել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա:

«Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կամ արդեն կատարվել են ժամանակին և որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրերը: Որոշ պայմանագրերի մասով կան հարցեր, որոնք կապված են պետական պաշտպանական պատվերի կատարման՝ ռուսական ձեռնարկությունների պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների երկխոսության միջոցով»,- ասել է դեսպանը:

Թարմացված․ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ТАСС-ին տված հարցազրույցում գնահատել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը: «Այս հարցում մենք առաջին հերթին կենտրոնանում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, որոնց համաձայն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չէ: Ինչպես հայտնի է, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее